Ախտորոշում
Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com
Պարզենք, թե ի՞նչ է կոլոնոսկոպիան, ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել և արդյո՞ք անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառում է։
Ի՞նչ միջամտություն է կոլոնոսկոպիան:
Կոլոնոսկոպիան (ֆիբրոկոլոնոսկոպիա, հաստ աղու էնդոսկոպիա) հաստ աղու և զստաղու վերջնային հատվածի լորձաթաղանթի և պատերի էնդոսկոպիկ հետազոտումն է։ Այն իրականացվում է հատուկ ճկուն գործիքի՝ էնդոսկոպի օգնությամբ, որը ծայրին ունի հալոգենային կամ քսենոնային փոքրիկ լամպ՝ լուսավորման համար։ Վերջինիս սառը լույսը որևէ կերպ չի ազդում լորձաթաղանթի վրա։
Հետազոտման կարող է ուղեգրել.
- վիրաբույժը,
- կոլոպրոկտոլոգը,
- էնդոսկոպիստը,
- գաստրոէնտերոլոգը,
- ուռուցքաբանը։
Նպատակը
Կոլոնոսկոպիան իրականացվում է հայտնաբերելու հաստ աղու ախտաբանությունը, պոլիպները, դիվերտիկուլները կամ բորբոքային գործընթացները, բացառելու կամ հաստատելու ուռուցքի առկայությունը։
Իրականացման ցուցումները
Կոլոնոսկոպիան ցուցված է հաստ աղու արյունահոսության, կղանքում ալ կարմիր մակարդուկների առկայության, 1 շաբաթից ավելի տևող ջրիկ կղանքի, փորկապության և լուծի, ստամոքսի շրջանում հաճախակի ցավերի, որովայնի փքվածության, առանց ակնհայտ պատճառների թուլության և քաշի կորստի ժամանակ։
Եթե գանգատներ չկան, սակայն անամնեզում նշվում է հաստ աղու վիրահատական միջամտություն կամ բժիշկը բորբոքային գործընթաց է կասկածում, ապա խորհուրդ է տրվում կատարել կոլոնոսկոպիա` հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու և զարգացումը կանխելու համար։
Հետազոտությունը խորհուրդ է տրվում կատարել 40 տարեկանում, հոջորդիվ` յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ։ Հաշվի է առնվում նաև ժառանգական գործոնը։ Եթե հարազատների մոտ հայտնաբերվել են պոլիպներ, ուռուցքներ և բորբոքական գործընթացներ, ապա հաստ աղու էնդոսկոպիան հարկ է սկսել 35 տարեկանից։
Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել:
Հարկ է կոլոնոսկոպիային նախապատրաստվել ավելի վաղ, քանի որ հաստ աղում հետազոտման պահին կղանքային զանգվածներ պետք է չլինեն։ Չնայած աղիների նախապատրաստման մի քանի սխեմաների առկայությանը, ամեն դեպքում, պետք է հետևել խիստ սննդակարգին և աղիների մաքրման համար պատրաստուկներ ընդունել։
Ինչպե՞ս է իրականացվում կոլոնոսկոպիան:
Հրահանգավորմանը հետևելը կօգնի նվազեցնել հավանական անհարմարավետությունը.
- հանել գոտկատեղից ներքև ամբողջ հագուստը,
- պառկել թախտին ձախ կողքի վրա, ոտքերը մոտեցնել որովայնին՝ ծալելով ծնկան հոդերում,
- էնդոսկոպի մտցնելուց հետո բժիշկը կարող է խնդրել շրջվել աջ կողքի կամ մեջքի վրա,
- երբեմն միջոցառման ընթացքում հետազոտության համար փորձանմուշ են վերցնում (բիոփսիա)։ Այն իրականացվում է հատուկ գործիքներով և առավելագույնը տևում է 2 րոպե։
Ընդհանուր առմամբ, միջոցառումը պահանջում է մոտավորապես 20-30 րոպե, ժամանակը պայմանավորված է պացիենտի մարմնի անատոմիական առանձնահատկություններով, ճիշտ նախապատրաստմամբ, նախկինում իրականացված վիրահատություններով և այլ անհատական գործոններով։
Լինու՞մ են տհաճ զգացողություններ:
Եթե պացիենտը լիովին իրականացրել է հաստ աղու հետազոտության նախապատրաստման բոլոր ցուցումները, ապա միջոցառումը համեմատաբար արագ է տեղի ունենում։ Էնդոսկոպը աղիներ մտցնելու ընթացքում վերջիններս զգուշորեն լցվում են օդով կամ ածխաթթու գազով, որպեսզի պատերը ուղղվեն, և բժշկին հասանելի լինի լորձաթաղանթին առկա լիարժեք պատկերը։ Այդ ժամանակ առաջանում են կղազատման կանչեր, ինչը լիովին օրինաչափ է և առաջանում է ռեֆլեկտորեն։
Երբ էնդոսկոպիան ավարտվում է, ամբողջ ներմուծված օդը արտածծվում է էնդոսկոպի խողովակի միջոցով։ Հնարավոր է ձգման հետևանքով տանելի ցավի առաջացում ։ Երբ գործիքն անցնում է աղեգալարների ծալքերով, պացիենտը մի փոքր լարվածություն է զգում, ինչը կապված է որովայնամզի առատ նյարդավորված ծալքերի ձգման հետ, որոնց շնորհիվ աղիներն ամրանում են որովայնի խոռոչի պատերին։ Այդ պահերին ցավն ուժգնանում է և արագ անցնում է։
Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել միջոցառումից հետո:
- Լիովին բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, եթե բիոփսիա է կատարվել։ Արգելքին պետք է հետևել առնվազն մեկ օր։
- Ուտել և խմել կարելի է էնդոսկոպիայի ավարտից առնվազն 30 րոպե հետո։
Ժամանակին ախտորոշումը մեծացնում է իրականացվող բուժման հաջողությունը։
30.04.2021 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ